![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի խոսքով՝ ընդդիմության համար հայրենիք սիրելը ուղիղ համեմատական է իրենց ունեցվածքի պաշտպանության հետ:
Այս մասին նա ասել է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով խորհրդարանական ընդդիմության վերջին շրջանում ջղաձգված լինելու պատճառը:
Ըստ նրա՝ Լևոն Քոչարյանը սովոր է ապրել բամբակի մեջ և դրա համար չի պատկերացնում, որ ունեցվածքը կարող են կորցնել:
Խոսելով Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրման մասին՝ վերջինս ասում է՝ դրա ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի նաև Մինսկի խումբը:
Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ըստ Խանդանյանի՝ երկու երկրների միջև չկա որևէ հարց, որը լուծելի չէ:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում
![]()