Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ոստիկանության 2 ծառայողի:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ ոստիկանության աշխատակիցները ձերբակալվել են իրենց վստահված խոշոր չափերով գույքը հափշտակելու մեղադրանքներով:

Նշենք՝ ըստ մամուլի հրապարակումների՝ ձերբակալված ոստիկանները ՊԾ Երևան քաղաքի գնդի հերթապահ ծառայության պահպանվող հատուկ տարածքում պահվող մեքենաներից ավտոպահեստամասեր են հափշտակել և վաճառել, իսկ մի շարք դեպքերում էլ հենց մեքենաներ են վաճառել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ