![]()
Մայիսի 16-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, ապա՝ բենզալցակայանի գովազդային վահանակին:
![]()
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոբուսը, որը սպասարկում է թիվ 23 երթուղին, տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
![]()