![]()
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարծում է, որ Լևոն Քոչարյանը թիրախավորված է:
Այս մասին նա ասել է խոհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ անդրադառնալով Լևոն Քոչարյանի վարքագծին Ազգային ժողովում և վերջինիս հնչեցրած հայհոյանքներին:
Օհանյանը պնդել է, թե հայհոյանքի պատճառը զայրույթն է եղել, իրավիճակից ելնելով՝ համարժեք գործողություն է իրականացրել։
«Հայաստան» խմբակցության ղեկավարը նաև ասել է, որ Լևոն Քոչարյանի մանդատը վայր դնելու հարց չի քննարկվել ու չի էլ քննարկվելու։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից և այն հայտարարությունից հետո, թե «հայրը, ով 2008 թվականից նախագահ չի հանդիսացել, պետք է գա ու բանավիճի՞, թե 2023 թվականին Արցախը ով է հանձնել», Ազգային ժողովում իրավիճակը լարվել էր:
Սկսված քաշքշուկի ընթացքում Լևոն Քոչարյանը, հաշվի չառնելով իր՝ ԱԺ դահլիճում գտնվելու հանգամանքը, սկսել էր սեռական բնույթի հայհոյանքներ տալ:
![]()