«Անձնազոհություն չանեինք Թուրքիան մեզ կհոշոտեր» թեզը պաշտպանողների հոգևոր հայրը հայտնվեց. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է ՌԴ դեսպան Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ուղղված նամակում առկա որոշ ձևակերպումներին:

«Եթե Գերմանիայի դեմ պատերազմում անձնազոհություն չանեինք Թուրքիան մեզ կհոշոտեր» թեզը պաշտպանողների հոգևոր հայրը հայտնվեց։

Շնորհակալ եմ Ն.Գ. դեսպան Կոպրիկինին, որ ազնվությամբ, ըստ էության, հաստատեց, որ դա ռուսական գիծ է։

Հ.Գ. Ֆաշիզմի դեմ պայքարել պետք էր։ Բայց քարոզչության շնորհիվ հայերս մեծ անձնազոհությունների գնացինք, որ կորուստների քանակով առաջատար հորիզոնական ստացանք»,- գրում է նա։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ