«Հետ եկեք, կատակ էի անում». Շահրամանյանի հայտարարությունը կարդացի՝ մտածեցի ֆեյք լուր է. Հակոբյան

«Երբ որ առաջին անգամ կարդացի նման գլխագիր՝ Շահրամանյանն ասել է, որ այլ հրամանագիր է ստորագրել, կարծեցի՝ ֆեյք լուր է»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով այն հայտարարությանը, թե Սամվել Շահրամանյանը «ստորագրել» է մեկ այլ «հրամանագիր», որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրած Լեռնային Ղարաբաղը լուծարելու մասին հրամանագիրը։

«Քանի որ ես զտում եմ իմ լրահոսը, մտա և տեսնեմ՝ այդ ի՜նչ է, ու իմ աչքին չհավատացի: Գիտեք՝ մի հատ մանրապատում մուլտֆիլմ եմ հիշում, երբ որ ասում է. «հետ եկեք, կատակ էի անում», հիմա լրիվ Շահրամանյանինն է, եկել ասում է՝ կատակ էի անում: Այդպես չի լինում, որովհետև պաշտոնյա լինելը նաև պատասխանատվություն է»,- նկատում է Հակոբյանը:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ