![]()
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը։
![]()