Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու, ինչպես նաև հանրային տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով մայիսի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, մասնավորապես՝ Մոսկովյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց հատվածում, կառանձնացվի հանրային տրանսպորտի համար առանձնացված գոտի:

Հանրային տրանսպորտի երթուղինների ուղեգծերը կկազմակերպվեն նախկին՝ Խանջյան-Նալբանդյան-Իսահակյան-Աբովյան փողոցների փոխարեն՝ Խանջյան-Մոսկովյան-Աբովյան փողոցներ հետագծով:

Ինչպես նաև Խանջյան- Նալբանդյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում կարգելվեն ձախ շրջադարձերը Խանջյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց և Մոսկովյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ