Սա էն մարդու երեխան է, ում հորը, երբ հրապարակային ասում են «հայ չես», պատասխանում է՝ «ալբանացի եմ». Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի որդու՝ պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ ԱԺ-ում դրսևորած պահվածքին ու հիշեցրել Քոչարյան հոր հայտնի դրվագը:

«ԱԺ-ում այսօր մի պիժոն գյադա, ում «ալբանացի» հայրը Ղարաբաղից Հայաստան է եկել 3 չափ մեծ «փաթիլներով, քոլքոտած սվիտերով» ու 10 տարում դարձել է միլիարդատեր, պախկվելով կանանց թիկունքում հայհոյել է իր «պապուն թուրք ասողներին»։

Սա էն մարդու փոքրիկ երեխան է, ում հորը, երբ հրապարակային ասում են «բա որ ասում եմ հայ չես», ոչ միայն չի հակադարձում, այլև պատասխանում է՝ «ալբանացի եմ»»,- գրել է Պապոյանը:

Նշենք՝ Պապոյանը նկատի ունի Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հայտնի երկխոսությունը, երբ Տեր-Պետրոսյանը Քոչարյանին սկզբում հարցնում է՝ ««Հայր մեր»-ը գիտե՞ս», Քոչարյանը պատասխանում՝ «Չէ»:

«Բա որ ասում եմ՝ հայ չես»,- նշում է Տեր-Պետրոսյանը:

«Ալբանացի եմ»,- ծիծաղելով պատասխանում է Ռոբերտ Քոչարյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից և այն հայտարարությունից հետո, թե «հայրը, ով 2008 թվականից նախագահ չի հանդիսացել, պետք է գա ու բանավիճի՞, թե 2023 թվականին Արցախը ով է հանձնել», Ազգային ժողովում իրավիճակը լարվել էր: Սկսված քաշքշուկի ընթացքում Լևոն Քոչարյանը, հաշվի չառնելով իր՝ ԱԺ դահլիճում գտնվելու հանգամանքը, սկսել էր սեռական բնույթի հայհոյանքներ տալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ