![]()
Մայիսի 12-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Գավառի բաժին է տեղափոխվել 2023 թվականից ՌԴ իրավապահների կողմից սպանության փորձի և ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով հետախուզվող 44-ամյա տղամարդը, խափանման միջոցը՝ կալանք:
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նրան հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել նախաձեռնողին:
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ-ից։
![]()