Կանանց հետևում հայհոյող «միակ տղամարդը». Ռոբի տղու և ախրանիկ պատգամավորների արկածները ԱԺ-ում. տեսանյութ

Քաղաքագիտական իմացություններով և ելույթներով չփայլող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի որդին, «մկանների ցուցադրությունից հետո» այսօր Ազգային ժողովում աչքի ընկավ՝ սեռական բնույթի հայհոյանքներ տալով:

Հասկանալի պատճառներով Լևոն Քոչարյանի հայհոյելու հանգամանքն այդքան զարմանալի չէր, որքան «Հայաստան» խմբակցության «շախմատային մտածելակերպը»:

Կրտսեր Քոչարյանի բորբոքվելուն պես բոլորը շախմատային տրամաբանությամբ վերադասավորվեցին ու նետվեցին «թագավորին», այն է՝ Լևոն Քոչարյանին շրջափակելու և նրա համար կենդանի վահան ծառայելու համար: «Թագավորն» էլ ասելիքն ասաց և դահլիճից հեռացավ՝ տանելով իր «զինվորներին»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը տեղի ունեցածը մեկնաբանեց իբրև «կալցո օպերացիա»՝ նկատելով՝ նրանց ակտիվանալու պատճառը մեկն է՝ «Ռոբերտի որդի Լևոն Քոչարյանից ընդդիմության առաջնորդի կերտման գործընթացը»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանն ասում է՝ սա ընդդիմություն չէ, Ազգային ժողովում ծվարած հակապետական ուժ է:

Նրա խոսքով՝ այս մարդիկ փորձում են Հայաստանի ներքաղաքական կյանքը ցնցել, նրանց վերջնանպատակը երկրի անկախության վերացումն է:

Խոսելով Լևոն Քոչարյանի հայհոյախառն պահվածքի մասին՝ Սուքիասյանն ասում է՝ ավելին այս մարդկանցից սպասել պետք չէ, քանի որ տարիներ շարունակ իրենց ապրելակերպով ու քայլերով մոդելավորել են, թե ովքեր են:

Ըստ նրա՝ հայ հանրության մեջ ներդրված է ռուսական մի ավանդույթ՝ հոր գործոնով կամ ազգանունով ներկայանալը:

Իշխանությունը պիտի շարունակի պետական ինստիտուտներն ամրապնդել, այսօրվանից պատրաստվի ընտրություններին, եզրափակում է Սուքիասյանը:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ