ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԱԺ պատգամավորները եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցերին

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը մայիսի 26-ին ժամը 18։00-ից եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, խնդրելով հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ մինչև մայիսի 17-ը։Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Կառավարության և Ազգային ժողովի ֆեյսբուքյան և յութուբյան էջերով, ինչպես նաեւ՝ Առաջինի լրատվական ալիքով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ