Կրեմլը 2026-ին ընդառաջ Շահրամանյանի միջոցով «ջուր է պղտորում», արցախցիները կօգտագործվեն որպես խաղաթուղթ

Քաղաքական վերլուծաբան Բարդուղ Գալստյանի խոսքերով՝ անընդունելի է Սամվել Շահրամանյանին Արցախի նախագահ կամ ղեկավար ներկայացնելը․ «Երբ չունենք Արցախ, այն հայաթափված է՝ Արցախի նախագահ, Արցախի խորհրդարան տերմինները, մեղմ ասած, ծիծաղելի են»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։

Անդրադառնալով հրապարակված այն համաձայնագրին, որով Շահրամանյանը չեղարկում է 2023 թվականի սեպտեմբերի 26-ի իր հրամանագիրը՝ Արցախի Հանրապետությունը չեղարկելու մասին, Բարդուղ Գալստյանն ասաց․ «Առաջին հայացքից նրա գործողությունները ծիծաղելի թվացող կատակ-խաղ ներկայացնող պրոցես է, բայց դրա հետևում ավելի լուրջ նպատակներ կան։ Նախ՝ ինչո՞ւ էր Սամվել Շահրամանյանը դարձել Արցախի նախագահ, ինչո՞ւ գնաց այդ թուղթը ստորագրելու․ բոլորիս հասկանալի է, որ դա միտված չէր արցախահայության խաղաղ տեղահանման գործընթացին, այլ իրենց մաշկը փրկելու գործընթաց էր, որը կարող էր չեղարկել Հայաստան գալուց անմիջապես հետո, ոչ թե մեկուկես տարի անց»։

Ըստ մեր զրուցակցի՝ այս գործընթացը պայմանավորված է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ՌԴ-ի ցուցաբերած ակտիվությամբ․«Թևերից մեկը նաև Սամվել Շահրամանյանն է, Արցախի խորհրդարանը, արցախահայության ոչ մեծ կազմը, իրենց սատարող թիմը։ Ցավով եմ նշում՝ լինելով երկար տարիներ Արցախում բնակվող արցախահայերից մեկը, շատ լավ եմ հասկացել ինչպես են վերաբերել Արցախին նախկին իշխանություններն ու ՌԴ-ի ազդեցության տակ գտնվող և նրանց սպասարկող ուժերը։ Արցախցիներին միշտ օգտագործել են որպես խաղաթուղթ՝ իրենց կեղտոտ նպատակներն իրականացնելու համար։ Այսօր էլ վստահ եմ, որ այս գործընթացները միտված են 2026 թվականի ընտրություններում ջուր պղտորելու, քաղաքական խժդժություններ կազմակերպելու գործընթացին արցախցիներին մաս դարձնելուն։ Նրանք մեծ թիվ չեն կազմում, բայց սատարում են ձեր կողմից նշված Արցախի նախագահին»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ