![]()
ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Քոչարյանի ժամանակ Նարեկ Գալստյանի նման ընդդիմադիր ակտիվիստին տանում էին բաժին, դաժան ծեծում ու թռուցիկը մտցնում բերանը։
Հետո Մոսկվայում նստած որոշ հայեր (օրինակ` նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը) հասկացան, որ պետք է ոչ թե թռուցիկը բերանը մտցնել, այլ գումարը գրպանը դնել։ Եվ ահա, Նարեկը (իր գլխավորած լրատվամիջոցով) սկսեց փողով անել այն, ինչը բռնության սպառնալիքով չէր անում։
Ժողովրդավարությունը, սիրելիներս, սուպերմարկետ չի, որ տեսականիից միայն ուզածդ վերցնես։ Քննադատական խոսքի համար բռնության բացառումը կարևոր է, բայց դրա հետ միասին պետք է գա լրատվական ու հրապարակային գործունեության ֆինանսական թափանցիկությունը։
Պետությունը պետք է ստիպի «Նարեկներին», որ ցույց տան իրենց ֆինանսավորման աղբյուրները։
![]()