Ձեր փոքրիկի ձեռքը կրակն ենք ընկել, խմբակցությունը դայակի պես ընկել է հետևը. Ռուբինյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

«Պարո՛ն Ռոբերտ Քոչարյան, ձեր փոքրիկի ձեռքը կրակն ենք ընկել, մի կերպ մեզ զսպում ենք, որ մի հատ դաստիարակչական ապտակ չհասցնենք, ձեր խմբակցությունը դայակի պես ընկել է հետևը»:

Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով Ռոբերտ Քոչարյանին:

Ռուբինյանը հավելեց՝ «ձև չկա, Քոչարյաններն ապօրինի գույքը մուծվելու են բյուջե»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից և այն հայտարարությունից հետո, թե «հայրը, ով 2008 թվականից նախագահ չի հանդիսացել, պետք է գա ու բանավիճի՞, թե 2023 թվականին Արցախը ով է հանձնել», Ազգային ժողովում իրավիճակը լարվել էր: Սկսված քաշքշուկի ընթացքում Լևոն Քոչարյանը, հաշվի չառնելով իր՝ ԱԺ դահլիճում գտնվելու հանգամանքը, սկսել էր սեռական բնույթի հայհոյանքներ տալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ