Լևոն Քոչարյանի լկտի սուտը ամբիոնից հնչեցնելիս հիշեք՝ հանրությունը շատ լավ հիշում է. Մանավազյան

Լևոն Քոչարյանի լկտի սուտը ամբիոնից հնչեցնելիս, դեմքը հոր նման ծամածռելով խոսելու փոխարեն՝ հիշեք, որ հանրությունը շատ լավ հիշում է:

Այս մասին սոցցանցի իր էջում գրում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ շարունակելով.

«Հաշվի նստեք այդ նույն հանրության կարծիքի հետ, որովհետև մոլորեցնել բոլորին միշտ չի ստացվելու։

Դուք էիք՝ անհայրենիքը, որ բանակցային ամբողջ փաթեթը դրեցիք սեղանին՝ հանձնելու տրամաբանությամբ։

Եվ այսօր ԱՐԴԱՐ ՎԱՍՏԱԿԻՑ խոսում է մի մարդ, որի ընտանիքն ունի և անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքով.
• 22 անշարժ գույք
• 2 գույքի գնման իրավունք
• 3 միլիոն դոլար կանխիկ
• 985 միլիարդ դրամի պարտատոմսեր
• 1.4 միլիոն դոլարի բանկային ավանդ
• Մասնակցություն 15 իրավաբանական անձերում (այդ թվում՝ Նաիրի Ինշուրանս, Տոյոտա Երևան և այլն)
• Փոխառությունների պահանջի իրավունքներ՝
• 45 մլն դոլարի
• 8.3 մլրդ դրամի
• 260 մլն ռուբլու
• 590 հազար եվրոյի
• 2 տրանսպորտային միջոց
• 3.8 մլրդ դրամի չափով ձեռք բերված գույք
• Ընդհանուր առմամբ՝ մոտ 20 միլիարդ դրամի գույքային արժեք։

Եվ այս ամենից հետո դուք եք խոսում արդարությունից, օրենքից ու կոռուպցիայի դեմ պայքարի՞ց»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ