Ուսուցիչը չպետք է նվաստացած զգա իրեն՝ մի խումբ մեծ ու փոքր անդաստիարակների պատճառով.Մկրտիչ Իսրայելյան

Մկրտիչ Իսրայելյանը գրում է.

Կարծում եմ Մերձավանի դպրոցում տեղի ունեցած «փողոցային ռազբորկեն» պետք է նախարարության կողմից խիստ արձագանքի արժանանա։

Տնօրենն ու կազմակերպիչները որ պատժվեն, ապա ծնողներն ու աշակերտները կհասկանան, որ դպրոց են գալիս, ոչ թե գաղութ։ Ուսուցիչը չպետք է նվաստացած զգա իրեն՝ մի խումբ մեծ ու փոքր անդաստիարակների պատճառով։

Ընդհանրապես դպրոցներում աշակերտների այսպես ասած իրավունքների ազատությունը ամենաթողության է վերածվել։ Ինչ այլանդակություն ասես կարելի է իրենց, իսկ ուսուցիչը պտի միշտ զգուշանա ու լուռ մնա։

Ուսուցիչները դարձել են ամենախոցելի խավը՝ թե՜ սոցիալական, թե՜ բարոյական թե՜ իրավունքների պաշտպանության առումով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ