Նողկալի ներքին քաղաքականությունը ներխուժել է հայոց սրբության տունը՝ դպրոց

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրում է.

Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Նողկալի ներքին քաղաքականությունը ներխուժել է հայոց սրբության տունը՝ դպրոց:
Պայմանական թուրքամետների և ռուսասերների զոհերը դպրոցականներն են:
Պարզվում է՝ չի՛ կարելի ասել, որ ցարական իշխանություններն են հրահրել հայ-թաթարական բախումները:
Հայ-թաթարական բախումների պատճառները ավելի խորն են և միայն ցարական իշխանությունների հրահրիչ քաղաքականությամբ դրանք ներկայացնելը ամբողջական չի լինի անշուշտ:
Ուղղակի պետք է հիշել, թե ինչու 22-ամյա Դրոն Բաքվում 1905 թվականի մայիսին իրականացրեց նահանգապետ Նակաշիձեի ահաբեկումն ու սպանությունը:
Ես չգիտեմ, այս դրվագը տեղ գտել է՞ Հայոց պատմության դպրոցական ու բուհական դասագրքերում:
Դրոն, անշուշտ, միայնակ չէր գործում: Նա ուներ Բաքվի ՀՅԴ Ոսկանապատ կոմիտեի հավանությունն ոսւ աջակցությունը:
Կարճ այսքանը:
Անթույլատրելի է «ԹՈՒՐՔԸ ՄԵՐ ՀԱՎԵՐԺ ԹՇՆԱՄԻՆ է, ՌՈՒՍԸ ՄԵՐ ՀԱՎԵՐԺ ԲԱՐԵԿԱՄՆ Է» նշանաբանի ներքո կեղծել մեր պատմությունը:
Թեև մեկ-մեկ մոռանում եք դա և մեջբերում Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրքերին, ինչպես Մուրաթ Բելգեն է, Թաներ Աքչամը, Օրհան Փամուքը և մյուս առաջադեմ թուրքերը:
Թ. Հ.
14 մայիսի, 2025թ, Երևան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ