![]()
Ռազմական փորձագետ, «Հայոց Հզոր Բանակ» հասարակական կազմակերպության հիմնադիր Կարեն Հովհաննիսյանը անդրադարձել է Մերձավանի դպրոցում կատարվածին:
«Երեկվա դպրոցի տղա երեխաներին այդպես մի դաստիարակեք, մի արեք այդպես․․․
Այդ տղա երեխաները նաև բանակ պետք է գնան, իսկ այդ դաստիարակությամբ բանակ ուղարկելը մի-մի փամփուշտ է ծառայակից ընկերոջ ուղղությամբ, քրեական գործ է սպայի վրա․․․
Մի՛ արեք, հարգելի ուսուցիչներ, այդպիսի սերունդ մի՛ դաստիարակեք, հետո բանակի վրա եք մուննաթ գալու, հետո էլ սպային ու ծառայակից ընկերոջն եք մեղադրելու․․․»:
Մերձավանի դպրոցում ծնողները և աշակերտները դասադուլ են հայտարարել, դժգոհել պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանից:
![]()