Պետությանն է վերադարձվել 830 մլն դրամ արժողությամբ հողամաս. վարչապետ

Դատարանի վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել են Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/3 հասցեում գտնվող 25,6 քմ մակերեսով տարածքը և բնակավայրերի նշանակություն ունեցող 1,42609 հա մակերեսով հողամասը, որպես ապօրինի ձեռքբերված գույք: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 830,847,411 դրամ։ Այս մասին #հատիկառհատիկ հեշթեգի ներքո գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ