![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը որևէ զարմանալի բան չի տեսնում նրանում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մոսկվայում կայացած մայիսի 9-ի միջոցառումներին՝ հաշվի առնելով այն, որ այդ հաղթանակում Հայաստանի և հայերի ավանդը մեծ է:
«Կարծում եմ՝ միջազգային բոլոր գործընկերների համար հասկանալի է մեր բալանսավորման քաղաքականությունը, և մենք ունենք բավականին լավ և զարգացած հարաբերություններ թե՛ ԵՄ-ի, թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Իրանի հետ, և դրանց վկայությունը ոչ թե ճառերն են, այլ ռազմավարական գործընկերությունը: Մեր բալանասավորման քաղաքականությունը, ի հեճուկս բոլոր մտահոգությունների, արդյունավետ է և ապահովում է մի միջավայր, որտեղ ՀՀ-ն կարողանում է պաշտպանել սեփական սուվերենությունն ու անվտանգությունը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Միաժամանակ պատգամավորը նկատում է՝ հայ ժողովրդի մի զգալի հատված հիասթափված է ՌԴ-ից և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ մեկտեղ այդ երկրից ևս անվտանգային սպառնալիքներ է զգում:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
![]()