Ջրասուզակը հայտնաբերել է «Սմավերդի» լճակում ջրահեղձ եղած քաղաքացու դին և դուրս բերել ափ

Մայիսի 13-ին՝ ժամը 09։49-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի «Սմավերդի» կոչվող լճում քաղաքացին ջրի տակ է սուզվել և դուրս չի եկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը ջրասուզակով:

Ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափ. փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Ս.-ն իր հոր հետ այցելել էր «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար և ոտքը սայթաքելու հետևանքով անզգուշաբար ընկել ջրամբարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ