![]()
«Ես չեմ համարում, որ իրավիճակը լարված է, նորմալ քաղաքական բանավեճ է տեղի ունենում, ինչը բնորոշ է խորհրդարանական երկրներին և խորհրդարանին: Ուրիշ բան, որ ամեն ասած խոսքի հետևում պետք է հասկանալ՝ իրականում ինչ է կանգնած»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Նա նաև նկատում է. «Մենք ինստիտուցիոնալ կառուցակարգեր ստեղծելու տեսանկյունից ցույց ենք տվել, թե ինչպես ենք վերաբերում կոռուպցիային ընդհանրապես. խոսքը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման մասին է. Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման, ապօրինի գույքի վերադարձի օրենքն ենք մենք ընդունել, որն աշխատելու է նաև մեզնից հետո բոլորի վրա՝ անկախ զբաղեցրած պաշտոններից: Սա ասում եմ, որ ցույց տամ, թե մենք ինչպես ենք վերաբերում այդ հարցերին»:
Թորոսյանը խոսել է նաև այն մասին, թե ինչու են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մնում քաղաքականության մեջ, որը կարող եք դիտել հարցազրույցում:
![]()