![]()
«Ամեն անգամ խոր ցավ եմ ապրում՝ տեսնելով մեր ընդդիմության, ինչպես նաև հասարակության որոշ շերտերի հիացմունքը Ադրբեջանի նախագահի նկատմամբ: Անընդհատ համեմատականներ են տանում և այդ համեմատության մեջ փորձում են ամեն կերպ շահեկան դիրքերում դնել ոչ թե սեփական երկրի առաջնորդին, այլ հակառակորդ երկրի»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցին, նա նկատում է. «Կարծում եմ, որ այցը լիովին տեղավորվում է Կառավարության վարած քաղաքականության շրջանակներում: Այսինքն՝ հիշենք, որ վարչապետը բազմիցս ասել է՝ ՀՀ-ն թշնամի չպիտի լինի որևէ երկրի հետ, և մենք բոլոր պետությունների հետ պիտի ունենանք այն չափով հարաբերություններ, որքանով բխում է երկկողմանի շահերից»:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
![]()