![]()
Մայիսի 13-ին՝ ժամը 10։00-14։00-ը, Մ-6, Վանաձոր (Մ-3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) միջպետական նշանակության ճանապարհի՝ Տավուշի մարզի տարանցիկ հատվածում (Քարկոփից դեպի Բագրատաշեն ուղղությամբ) տեղի է ունենալու 2025 թվականին անցկացվող «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի դպրոցականների մրցաշարը:
Միջոցառմամբ պայմանավորված՝ ճանապարհի նշված հատվածում ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը մասնակի սահմանափակվելու է։
![]()