Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1508 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +131 միլիոն դրամ):

Այս մասին հայտնել է վարաչպետ Նիկոլ Փաշինյանը:

Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 90.2 հազար դրամ է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ