![]()
«Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության գործից անջատված մասի շրջանակներում քննչական կոմիտեում վկայի կարգավիճակով հարցաքննվել է Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Այս մասին լրատվամիջոցների հայտնել է նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը։
Փաստաբանը ենթադրում է, որ հարցաքննությունը կապ ունի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերջին հայտարարության հետ, ըստ որի, ահաբեկչությունից հետո Ժիրայր Սեֆիլյանը զանգահարել է իրեն ու խոսել կատարվածի մասին:
Ըստ Սամվել Բաբայանի՝ այս մասին կան նաև բազմաթիվ ցուցմունքներ։
![]()