Հորդառատ անձրև, ամպրոպ, կարկուտ, քամի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է, որ մայիսի 13-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ՝ քամու ուժգնացում 18-23մ/վ։

Մարզերում մայիսի 12-ի և 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Մայիսի 13-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրև և ամպրոպ։ Մայիսի 12-15-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Սպասվում է նաև կարկուտ։

Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 12-ի ցերեկը, 13-15-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, 16-17-ին՝ աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում մայիսի 12-ի երեկոյան սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, 13-15-ին առանձին հատվածներում՝ հորդառատ։

Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ