Ձեր քաղաքակրթական կոդը՝ Քոչարյանի կառավարման արյունոտ տասնամյակն է, Մեղրին՝ Ղարաբաղի դիմաց. Կոնջորյան

«Մանտրայի պես, որ ամեն անգամ կրկնում եք՝ սպանեց մեր իղձերը, հանձնեց, ուրացավ, ձեզ պետք է մատրաքարտեր տպենք և բաժանենք բոլորիդ, որ հանկարծ չմոռանաք, որորվհետև ցանկացած անհասկանալի իրավիճակում դուք սկսում եք խոսել՝ ուրացում, Արցախ, սա, նա, ինչի մասին է խոսքը, եկեք մի քիչ անատոմիական վերլուծության ենթարկենք ձեր իշխանության կոռուպցիոն դեմքը»,- ԱԺ-ում անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին՝ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանը նաև նշեց. «Եկել ասում եք՝ կոռուպցիայի և ընդդիմության միջև կապն աբսուրդ է: Ձեր կոռուպցիոն վարքագծի հիմնական արդյունքները կուտակվել են որպես նախկին իշխանություն, ոչ թե որպես ներկա ընդդիմություն: Հերիք է նախկիններից խոսեք՝ այս թեզը հորինել են նախկինները, որպեսզի նախկիններից չխոսենք: Ձեր քաղաքակրթական կոդն արյունոտ տասնամյակն է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին: Ձեր քաղաքակրթական կոդն է՝ գույք՝ պարտքի դիմաց, Մեղրին՝ Ղարաբաղի դիմաց, ՀՀ-ն՝ գուբերնատորի դիմաց, դուք այս քաղաքակրթական կոդի համար այսօր կռիվ եք տալիս: Կարող է սպանել ենք ծայրագավառապետ լինելու ձեր իղձերը»:

Անդրադառնալով ատելության խոսքին՝ Կոնջորյանն ասաց. «Խորհրդարանական ընդդիմությունը և ձեր շրջապատող հանրույթն ատելության մարտագլխիկներն են, որոնք ամենօրյա ռեժիմով հարձակվում են ՀՀ-ի դեմ: Դուք ցանկացած դրական օրակարգի դեմ կռիվ եք տալիս: Ձեզանից որևէ մեկը դատապարտե՞լ է Վահագն Ալեքսանյանի մայրիկի վրա քստմների հարձակումը, ձեր տերտերը տեսել եք՝ ինչ ցինիկ պահվածք է ցուցաբերել Ալեքսանյանի մայրիկի նկատմամբ տեղի ունեցած այդ վարքագծի նկատմամբ, դատապարտե՞լ եք դա: Մեր ընդդիմությունն ագրեսիվ պայքար է մղում նաև նոր, հաջողված ռեֆորմների նկատմամբ, հատկապես ագրեսիվ են պարեկների նկատմամբ: Ամենամեծ խավարամտության արշավանքն Ակադեմիական քաղաքի դեմ է, հասկանում են, որ դրա վերջնանպատակը խավարամտությունը ջնջելն է լինելու, դրա համար են պայքարում: Դուք այսահարվում եք ցանկացած դրական օրակարգից: Մի ասացվածք կա, ասում է՝ աշխարհը դմակ, մարդը՝ դանակ, Ձեզ համար ՀՀ-ն մեծ դմակ է եղել, դուք էլ դանակ եք եղել, այդ դմակն ինչքան կարացել՝ կտրել եք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ