Ամեն ինչ՝ ռուսներին հաճոյանալու համար

Նոր չէ, որ մեր հասարակությունը պետք է ականատես լինի, թե ինչպես են նախկին նախագահներն ու նրանց համախոհներն ամեն կերպ քծնում ռուսներին։ Բանը հասավ նրան, որ սկսեցին մեղադրել, թե ինչու ՀՀ զինվորները չէին մասնակցում Մայիսի 9-ին Մոսկվայում կազմակերպված շքերթին՝ բնականաբար Մոսկվային հաճոյանալու համար։

Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու ռոբասերժական կլանի ներկայացուցիչներին անգամ չէր հուզում այն փաստը, որ շքերթին մասնակցելու դեպքում մեր զինվորները պետք է պատվի առնեին Լուկաշենկոյին, ով  Ալիևի հետ նախապատրաստեց մեր դեմ պատերազմը։

Չի հուզում այն փաստը, որ շքերթին մասնակցելու դեպքում մեր զինվորները պետք է պատվի առնեին նաև  Ալիևին, ով  միայն վերջին պահին հայտնեց որ չի մասնակցի միջոցառմանը։

Ոչ, այս ամենը ռոբասերժական կլանին երբեք չի հետաքրքրել, կարևորը Մոսկվային հաճոյանան՝  հույսով, թե Մոսկվան կօգնի րենց իշխնություն զավթել Հայաստանում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ