«Զանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել». Տիգրանի պապիկ

Օրեր առաջ Մարմարիկում անհետացած 2 տարեկան Տիգրանի պապիկը չի հավատում, որ երեխան գետն է ընկել:
Նրան, ըստ պապիկի, գողացել են:
Լրագրող Նարեկ Կիրակոսյանի հետ զրույցում նա նաև պատմել է, որ երեկ զանգել են իր որդուն` Տիգրանի հորը և երեխայի լացի ձայն միացրել ու անջատել:
Եվ դա` 2 անգամ: Հետադարձ կապ հաստատել զանգողների հետ չի հաջողվել:
Թե ով կարող էր զանգել, պապը պատասխան չունի: «Էնքան մարդ կա, որ ուրիշի վշտով երջանկանում է»,- հոգոց է հանում պապիկը:
Գետն ընկնելու վարկածը կտրականապես հերքում է նաև հարևանը: «Էդ երեխուն ոնց որ այլմոլորակայինները տարան, այ այդպես իր հոր ու պապի աչքի առաջից անհետացավ էդ երեխեն»,- ասաց նա:

Առավել մանրամասն` տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ