Արտոնություններ կգործեն. քաղաքացին պետք է իմանա

Երևանի ավագանին աղբանության վճարի արտոնություններ սահմանեց որոշակի խմբերի համար:

Աղբահանության վճարից կազատվեն՝

միայնակ չաշխատող կենսաթոշակառուները,
ամսական մինչև 10 կիլովատ էլեկտրաէներգիա սպառողները,
մարտական գործողությունների, մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ, ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ զոհված, գերեվարված կամ անհետ կորած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները (երեխաներ, ծնողներ և ամուսին),
ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները (բաժնային սեփականության իրավունքի դեպքում իր բաժնի մասով),
ավտոտնակ ունեցողները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ