Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել դադարեցնել բոլոր պատերազմները

Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներին ուղղված իր առաջին կիրակնօրյա ուղերձում նորընտիր Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել համաշխարհային տերություններին դադարեցնել բոլոր ռազմական հակամարտությունները։

Նա կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Գազայում, ազատ արձակել պատանդներին և անարգել կերպով հասցնել մարդասիրական օգնությունը։

Լևոն XIV-ը կոչ է արել նաև «իսկական և երկարատև խաղաղության» հասնել Ուկրաինայում։ Նա ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջերս կնքված հրադադարը՝ ասելով, որ աղոթում է Աստծուն, որ աշխարհին «խաղաղության հրաշք» պարգևի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ