![]()
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մուսկատ՝ մասնակցելու ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլին, որի նպատակն է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծումը:
Արաղչիի այցի մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:
ԱՄՆ-ը և Իրանն Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների 3 փուլ։
Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մուսկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին՝ Հռոմում, երրորդը՝ ապրիլի 26-ին, կրկին Օմանում։ Բանակցություններում Իրանի պատվիրակությունը գլխավորում է Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը։
Չորրորդ փուլն ի սկզբանե նախատեսված էր մայիսի 3-ին, սակայն հետաձգվել էր «լոգիստիկ պատճառներով»:
![]()