«Պուտինի առաջարկած բանակցությունն առաջին, բայց ոչ բավարար քայլն է»․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը Կիևին՝ Ստամբուլում ուղիղ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ։ Մակրոնը նախաձեռնությունը անվանել է «առաջին, բայց անբավարար քայլ»։

«Անվերապահ հրադադարին չպետք է նախորդեն բանակցություններ», — ասել է Ֆրանսիայի նախագահը։ Նրա խոսքերը հաղորդել է AFP գործակալությունը։ Մակրոնն ասել է, որ Վլադիմիր Պուտինը, իբր, «փնտրում է ելք, բայց դեռ ուզում է ժամանակ շահել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ