![]()
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի մասնակցությանը Մոսկվայի զորահանդեսին ու տարբեր երկրների սպաների դրան մասնակցությանը:
«Հայաստանի Գործադիր իշխանության ղեկավարի մասնակցությունը այս զորահանդեսին ամոթալի էր ու վնասակար։ Բայց ինձ համար է՛լ ավելի մեծ ստորացում կլիներ, եթե մեր բանակի սպաներից մեկը պատվի առներ մեզ դավաճանած, գցած նախկին դաշնակից պետության ղեկավարին։
Նկարում Ադրբեջանի ԶՈԻ կոմանդոսների բրիգադի զորահանդեսային հաշվարկի հրամանատար գնդապետ-լեյտենանտը (երևի՝ նույն փոխգնդապետն է) պատվի է առնում Վլադիմիր Պուտինին»,- գրել է Իոաննիսյանը:
![]()