Շուշիի հաղթանակի օրը չի նշվում հայտնի պատճառներով. ԱԳ փոխնախարար

ՀՀ արտաքին գործերի փոխնարար Մնացական Սաֆարյանը «Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով օրվա խորհուրդը՝ նշել է, որ մայիսի 9-ը Հայրենական մեծ Հաղթանակի օրն է:

Հարցին, թե մի՞թե այսօր Շուշիի հաղթանակի օրը չէ, Սաֆարյանը պատասխանել է.

«Այսօր նշում ենք Հայրենական մեծ հաղթանակի օրը»։

Մյուս հարցին, թե ինչու Շուշիի հաղթանակի օրը չի նշվում Հայաստանում, Սաֆարյանը պատասխանել է՝ «Հայտնի պատճառներով»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ