Այս նկարը շատ սիրեցի. խորհրդանշում է որ դիկտատորների հետ կապ չունենք․ Մովիսիսյան

Ֆեյսբուքյան օգտատեր Շող Մովսիսյանը գրում է.

Նկարը ու կոնֆիգուրացիան անձամբ ինձ մեծ ուրախություն պարգևեց։
Թարգմանեմ։
Լուկաշն ու Պուն կարծես թե մի ընդհանուր աթոռի նստած լինեն, սա խորհրդանշում է իրենց միութենականությունը։
Ղազախստանն ու Չինաստանը նույն շարքում են, բայց կենտրոնից մի փոքր մեկուսացած այն կողմ, ընդ որում, Ղազախստանի ու սոխի արանքում Չինաստանն է, այսինքն` Չինաստանը Ղազախստանին բաժանում է սոխից։
Հայաստանը այդ նույն շարքում է, բայց միայնակ և հեռավորված բոլորից։ Չգիտեմ ում մոտ ինչ տպավորություններ են, բայց ինձ ուրախացնում է այն փաստը, որ նախ մենք ոչ մեկի կցորդը չենք, ինչը խորհրդանշում է մեր անկախությունը, և երկրորդ` որ մենք այդ բոլոր դիկտատորներից դիստանցիավորված ենք։
Այս նկարը շատ սիրեցի

Возможно, это изображение 5 человек, Овальный кабинет и помост

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ