![]()
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտման հետ կապված տեղեկություններ են փոխանցել միմյանց։
«Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում է, նրանց մասին հետաքննություն է կատարել Հայաստանը և փոխանցել է Ադրբեջանին՝ բոլոր միջադեպերի վերաբերյալ։ Նաև ՀՀ հայտարարած խախտումների մասին, որ Ադրբեջանն է կատարել, Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին և ակնկալում է մանրամասն տվյալներ դրանց վերաբերյալ։ Ադրբեջանը փոխանցել է տեղեկություններ ըստ իրենց կատարված խախտումների վերաբերյալ, մենք հետաքննություն ենք կատարել, պարզվել է՝ ընդհանուր ամամբ խախտումներ չեն եղել»,- ասել է նա։
Արմեն Գրիգորյանը խոսել է նաև Ադրբեջանի հետ բանակցությունների ներկա փուլի և միջնորդների անհրաժեշտ լինել-չլինելու մասին, նշել՝ բանակցությունները հիմնականում ընթանում են երկկողմ, Համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, վերջնական՝ ինտենսիվ փուլում, երբ տեքստն էր համաձայնեցվում, բանակցությունները երկկողմ են եղել:
ԱԽ քարտուղարի խոսքով՝ ապաշրջափակման մասով Երևանի գրավոր առաջարկներին դեռ հստակ պատասխան չկա։
«Բաքվի հետ բանակցությունները ստորագրման շուրջ են․ տեքստը համաձայնեցված է, պետք է բանակցենք ստորագրման տեղի և ժամի վերաբերյալ, հիմնական բանակցությունները սրա մասին են։
Քանի որ վերջին շրջանում բանակցությունները երկկողմ են ընթանում և տեսնում ենք երկկողմ բանակցություններում արդյունավետություն, մենք շարունակում ենք երկկողմ աշխատել»,- ասել է Գրիգորյանը։
![]()