Պատիվ է գիտակցել, որ Լեո XIV-ն առաջին ամերիկացի Պապն է․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի նոր պապի ընտրության առթիվ։

«Շնորհավորանքներս կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստին, որ ընտրվեց Հռոմի պապ։ Պատիվ է գիտակցել, որ նա առաջին ամերիկացի Պապն է։ Հուզմունք, և ինչ մեծ պատիվ է մեր երկրի համար։ Ակնկալում եմ Հռոմի նոր Պապ Լեո XIV-ի հետ հանդիպում։ Դա շատ նշանակալի պահ է լինելու»,- սոցցանցի իր էջում գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ