![]()
«Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է. էլ հայհոյանք, էլ զրպարտություն, էլ ափաշկարա սուտ, էլ չարախոսություն, կեղծավորություն…պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին… միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի»։
Հովհաննես Թումանյանի սույն մեջբերումը սոցցանցի իր էջում հրապարակել է Աննա Հակոբյանը՝ շարունակելով.
«Իմ վերջերս հրապարակած հարցումը նպատակ ունի Հայաստանում բացահայտել այն լրագրողին, որ արժանացել է հանրային վստահությանը ճշգրիտ, արդար և ազնիվ աշխատանքի շնորհիվ։
Եվ ցավով արձանագրում եմ՝ քվեարկության ընթացքից երևում է, որ անգամ այսպիսի պարզ ու հասարակ հարցումը ընկալվում է որպես հերթական պատեհ առիթը՝ «թայֆաներով» աշխատելու համար։
«Կրթվելը նորաձև է» շարժման նպատակը հենց այս իրականությունը փոխելն է։
Որովհետև երբ կրթվելն ու ինքնազարգացումը դառնում են հանրային օրակարգ, «թայֆայկան» մտածողությունը տեղի է տալիս ազնիվ մրցակցությանն ու արժանավորին ճանաչելու կարողությանը։
Խնդրում եմ հարցմանը մասնակցելիս լինել անկեղծ, նշել անուններ՝ առանց ձեր և ուրիշների վստահությունը վաճառելու»։
![]()