![]()
Վերջին շրջանում իրար հերթ չտալով «Հայկական համալսարանի ունկնդիրների ու դասախոսների հետ հանդիպում են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որի ընթացքում ամենատարբեր մեղքերի մեջ մեղադրել են գործող իշխանություններին։
Մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը 44-օրյա պատերազմը հրահրելու մեջ մեղադրել է Հայաստանին, սկզբում նշել է հայերն են հրահրել, այնուհետև ասել՝ Հայաստանի իշխանությունները։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի հետ։
Նա նշեց, որ իր համար սա նորություն չէ, և ասաց, որ պետք է ֆիքսել մի բան, որ 2020 թվականին՝ պատերազմից առաջ ովքեր էին ձերբակալված, ովքեր ազատվեցին։
«Ինչ առաջադրանք դրվեց Հայաստան պետության դեմ՝ առաջին դեմքերով, բաց թողնել Ռոբերտ Քոչարյանին, որը կչվի Ղարաբաղ և կկարգավորի պատերազմի գործընթացը։ Առայսօր մենք սպասում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է Ռուսաստանից բերեր կործանիչ հրթիռներ՝ Ղարաբաղի փրկության համար։
Քոչարյանը խոսել է նաև հնդկական ու ֆրանսիական զենքերի մասին, ՝ թերագանահտելով դրանց որակը, մինչդեռ գովել էր 70-80-ականների ռուսական զենքերը՝ հիշատակելով, թե ինչ «արդյունավետ են» դրանցով կռվում Ուկրաինայի դեմ։ Այս առնչությամբ Արա Խուդավերդյանն ասաց․
«Անորակը՝ անորակ որակողն է, որը ռուսական զենքերից 10-ից 1 պայթյունն ունեալու ակնկալիք ունի՝ ի վնաս հայոց բանակի, հայոց ազատամարտի, հայոց գրոհումների։ Այն զենքերը, որը մեր վրա կիրառեց, որոնք կոչվում էին արտասահմանյան հրթիռներ, ժամացույցի սլաքի նման աշխատում էին և միլիոնից մեկը ասեչկա կտար։ Դա անորակ որակում տվող անորակին»,- ասաց Արա Խուդավերդյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
![]()