![]()
Հնդկաստանը արգելք է դրել Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Պակիստանի արտակարգ և լիազոր դեսպան Գասիմ Մոհիուդդինը:
«Սա շատ սխալ որոշում է: Նման որոշում կայացնելու փոխարեն հնդկական կողմը պետք է նախաձեռնի տարածաշրջանում առաջացած լարվածությունը կարգավորելու համա քայլեր»,- նշել է դիվանագետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը համերաշխություն է հայտնել Պակիստանի ժողովրդին և դատապարտել Հնդկաստանի ռազմական գործողությունները։
Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը հարվածներ է հասցրել Պակիստանին և Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրի շրջաններին։ Հնդկաստանի բանակը հայտարարել է «Սինդուր» գործողության մեկնարկի մասին, որի թիրախում «Պակիստանի ահաբեկչական ենթակառուցվածքներն են»։
Պակիստանը պատասխանել է փոխադարձ հարվածներով, 48 ժամով փակել է իր օդային տարածքը և կործանիչներն օդ է հանել։ 2 կողմում կան տուժածներ և զոհեր:
Այս սրումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հնդկաստանը Իսլամաբադին մեղադրել է ապրիլի վերջին հնդկական հողում զբոսաշրջիկների վրա կատարված ահաբեկչությանը աջակցելու համար, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ:
![]()