Ջրատարն ընկած տղամարդու դին 12 օր անց հայտնաբերվել է

Այսօր՝ մայիսի 8-ին, 12 օր շարունակ ձգվող որոնողական աշխատանքների արդյուքնում Արարատի մարզի Ջրաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող գերեզմանների հարևանությամբ անցնող ջրատարում հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, և այս պահին ոստիկաններն ու փրկարարները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը:

Պարզվել է, որ ջրամբարից դուրս բերվածը ապրիլի 26-ին Երևանի արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարն էր ընկել իր ծանոթ կնոջ հետ: Կնոջը այդ պահին ջրատարից դուրս էին բերել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկաններ, իսկ տղամարդուն չէր հաջողվել փրկել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ