![]()
«1990-ական թվականներից մինչև հիմա ես իմ գործն եմ անում: Թե Արցախն ով է կորցրել, գնա իրեն ասա. ես էդ տականքներից զզվում եմ»:
Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Հարցին՝ իսկ ո՞վ է կորցրել, Միքայելյանը պատասխանեց. «Չտեսա՞ք՝ ով կորցրեց, չտեսա՞ք՝ ինչ արին»:
ՀՀ իշխանության մեղքի բաժին ունենալու հարցին ի պատասխան՝ ԵԿՄ նախագահը նշեց, որ լրագրողները փորձում են հարցը տանել այլ ուղղությամբ:
«Հերիք է: Մենք պրոբլեմների մեջ ենք ազգովի, մի՛ քանդեք ամեն ինչ, առանց այդ էլ քարուքանդ եղած է։ Համախմբե՛ք։ Եթե իմ գործունեության մեջ մի սխալ բան կա, ասեք։ Ես ամեն ինչ անում եմ համախմբելու համար»,- ասել է նա:
![]()