![]()
«Իշխանությունը Երևանի կենտրոնում դրել 10 հոգի մարդ է գնդակահարել, վերջում էլ հայլուրով ցույց էին տալիս, որ վառված կրակի մեջ շպրիցներ էին գցել, որ ստեղ նարկամաններ կան․ և դա մեր քաղաքական կապիտա՞լն է»։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հայտարարությանը, թե Մարտի 1-ը ներկայիս իշխանության քաղաքաակն կապիտալն է։
«Սերժ սարգսյանը ասեց՝ դուք Մարտի 1-ից դասեր չեք քաղել, և 10 անգամ ավելի շատ մարդ դուրս եկավ իրան ապտակ տալու, ասելու՝ մի հատ հելի ռադդ քաշի ստեղից, հոգիներս կերար, այդ իրանց քաղաքական սև էջերն ա։
Մեր իշխանության ամոթն այն է, որ նախ այս մարդիկ, որոնք այսօր քաղաքական դաշտը թույլ չեն տալիս, որ ընդդիմություն ձևավորվի, իրանք բանտում չեն, գալով 2018 թվականին իշխանության նույն տրամաբանության մեջ էինք ապրում Ղարաբաղի հետ կապված, և վստահում էինք այն տրամաբանությանը, որը գոյություն է ունեցել 30 տարի, այսինքն՝ կզանգենք ռուսին ինքը պատերազը կկանգնացնի, և մենք կարանք ոչ մի բան չանենք, կարան մեր գեներալները ախրանիկներով և տներով ման գան, դա է մեր քաղաքական ամոթը, որովհետև մտածել ենք, որ եթե այդ համակարգը գործել է, ձեռք չտանք դրան, բայց պատերազմը գցեցին մեր ջեբը ու գնացին, ամոթ է, որ մենք դա թույլ տվեցինք։
Մեր քաղաքական ամոթը, որ նոր էինք ու չէինք պատկերացնում որ այդ աստիճանի թշնամաբար կարելի է Հայաստանին վերաբերվել»,- ասաց նա։
![]()