Անդրեասյանը, Գաբրիելյանը և Ղազարյանը ուղիղ եթերում կպատասխանեն կրթական ոլորտի հարցերի. ինչպես ուղղել դրանք

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը մայիսի 26-ին ժամը 18։00-ից եթերում կպատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների կրթական ոլորտի տեսահարցերին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

«Խնդրում ենք հարցերը տեսահաղորդագրության տեսքով ուղարկել նախապես WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին մայիսի 12-ից մինչև 17-ը ժամը 18:00-ը:

Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Առաջինի լրատվական ալիքով, Կառավարության և Ազգային ժողովի ֆեյսբուքյան և յութուբյան էջերով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ