![]()
Այս պահի իրավիճակով հիմնականում 8 գյուղում, ընդհանուր առմամբ ավելի քան երկու տասնյակ գյուղերում կարկտահարության հետևանքով վնասներ կան։
Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Պտղի մասով մինչև 30 տոկոս վնասվածություն կա, իսկ արդեն բանջարեղենայինի դեպքում՝ 50-60 տոկոս: Պարտադիր չէ, որ վնասները ուղիղ լինեն կարկուտից, օրինակ, նույն ելակի դեպքում հիմնական վնասը եղել է կարկուտ գումարած հորդառատ անձրև, որի հետևանքով ջուրը լցվել է ամբողջ տարածքներում, և վնասվել է բերքի զգալի մասը, աշխատանքները կշարունակվեն, վերջնական գնահատականի արդյունքում կասենք՝ որտեղ ինչ է եղել»,- նշեց նա։
![]()