![]()
«Հարցը, իմ կարծիքով, արժեհամակարգային է, բայց նաև քաղաքական»:
Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանի դիտարկմանը, թե օրերս Իծաքար բնակավայրում բնակիչներից մեկն ասել է, որ իրենց երեք տասնամյակ սովորեցրել են չաշխատել:
Գասպարյանի հարցին, թե սա այլևս միայն տնտեսական և սոցիալական խնդիր չէ, այլ նաև արժեհամակարգային, ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի փոխվի այդ մտածողությունը, վարչապետն արձագանքեց.
«Քաղաքացիներին թույլ չեն տվել աշխատել և ամեն ինչ արել են, որ քաղաքացիները չաշխատեն. ինչի՞ համար, որ քաղաքացիները լինեն աղքատ, չքավոր, որ ընտրությունների ժամանակ այս երկու քաղաքական ուժերը գան (նկատի ունի ընդդիմությանը) գնան 5000 դրամ ցույց տան քաղաքացիներին, ընտրությունները «հաղթեն», հետո իրենց կոռուպցիոն արդյունքները հանգիստ վայելեն»:
Վարչապետը, դիմելով ընդդիմադիր ուժերին, նաև ասաց. «Էս երկու ուժն ընդհանրապես ո՛վ են, որ մի հատ էլ գան մեզ կոռուպցիայի մեջ մեղադրեն, ում նայում ենք, ոտից գլուխ կոռուպցիա են: Մենք իրավական պետություն չե՞նք ուզում կառուցենք, մենք ուզում ենք առավոտ մամուլ բացենք, գրենք՝ էս հանցագործ ա, էն հանցագործ ա, ասենք՝ դե մամուլը հրապարակել ա, երեկոյան տանենք պատի տակ գնդակահարենք. էդ ա՞ մեր երկրի պատկերացումը, ես բացարձակապես համաձայն չեմ դրան»:
![]()