Ով պետական բյուջեից փող է տանում, իմ անձնական թշնամին է․ վարչապետ

«Ցանկացած մեկը, ով պետական բյուջեից կոռուպցիոն սխեմա է ձեռնարկում և փող է տանում, իմ անձնական թշնամին է»։

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետը։

«Կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված որևէ մարդ չի կարող լինել մեր թիմից։ Եթե մեր թիմից է, և հանկարծ պարզվի, որ ինքը կոռուպցիոն սխեմայում ներգրավված չէ, ինքը ինչպես եղել է, այնպես էլ կշարունակի մնալ մեր թիմից, իսկ եթե պարզվի, որ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված է, չի կարող լինել մեր թիմից։ Ես սա չեմ ասում կոնկրետ անձի մասին, բայց սա արձանագրում ենք որպես սկզբունք»,- նկատեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ